«Seiken Junior 2019» միջազգային մրցաշարը Մոսկվայում

2019 թ.-ի հոկտեմբերի 25-27-ը Մոսկվայում, Մոսկվայի մարտարվեստի կենտրոնում, կայացավ Կիոկուշին կարատեի «Seiken Junior 2019» միջազգային մրցաշարը տղաների, աղջիկների և պատանիների շրջանում, որին մասնակցեցին 350 մարզիկ տարբեր երկրներից:
Միջոցառմանը ներկա էր գտնվել նաև հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Մուրադ Քսպոյանի, ինչպես նաև մարզիկներ՝ Կարեն Ներսեսյանը և Արթուր Այվազյանը:
Կարեն Ներսեսյանը զբաղեցրեց մրցանակային պատվավոր առաջին տեղը, ով իրականացրեց մրցաշարի լավագույն կատան:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում ենք նորանոր հաջողություններ։

2

1